Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:17 26-04-2025

Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան

Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

«Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:

Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ