Երևանում ոստիկանները ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել. shamshyan.com
copy image url

Երևանում ոստիկանները ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել. shamshyan.com

Ներքին 3 ժամ առաջ - 10:12 26-04-2025
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։

Այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։

Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։

Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։

Օպերատիվորեն ժամանում են Երևանի շտապ բուժօգնության Շենգավիթ վարչական շրջանի 6-րդ ենթակայանի բժիշկների թիվ 63 բրիգադը՝ բժիշկ Վլադիմիր Աբգարյանի գլխավորությամբ, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։ Բժիշկն ու բուժքույրը մշակում են վերքերը և վիրակապում ։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հարմանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու և Շենգավիթի բաժինների օպերատիվ խմբերը՝ Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, Էրեբունու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Արդեն 1,5 ժամից ավելի է՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում են 3 ուղղություններով։ Փրկարար ծառայությունից նաև կապ են հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ և համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, այսպես ասած որպեսզի ջուրը նստի ու թե՛ փրկարարներին, թե՛ ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարելը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ոստիկանների կողմից փրկված կինը ասում էր․ «Ճիշտն ասած, երբ օգնություն էիք կանչում չէինք էլ հավատում, որ շուտ կգան։ Որ եկան ինձ հանեցին ջրից սկզբից վախեցա, ասեցի կարողա եկել են մեզ սպանեն, բայց որ հետո փրկեցին ու շատ արագ շտապօգնություն բժշիկները ու փրկարարները եկան արդեն վստահ էի, որ փրկվել եմ ու հենց 2 ոստիկանների շնորհիվ, իսկ մյուսին, ով տղամարդ էր, ջուրը տարավ։ Իմ շնորհակալություն եմ հայտնում ոստիկաններին, որ փրկեցին իմ կյանքը, շտապօգնության բժիշկներին, որ տեղում ինձ բուժօգնություն ցուցաբերեցին, փրկարարներին, ջրասուզակին, մյուս ոստիկաններին, ովքեր արդեն 2 ժամ է փնտրում եմ իմ հետ եղած տղամարդու մարմինը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված