Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 26-04-2025

Ինչպես է վրացական ընկերությունը հաղթել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։ Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։

Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
20:55 Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ