Ներքին 1 տարի առաջ - 17:49 24-04-2025

Հիմա հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին․ Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից․

«Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ` Աննա Վարդապետյանին

Տիկին գլխավոր դատախազ 03.10.2022 թ-ին դատախազ Արիստակես Բարսեղյանը իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է հարուցել, որի իրավունքը չի ունեցել, այսինքն թույլ է տվել գիտակցաբար քրեորեն պատժելի արարք։ Իմ տեղեկություններով այս քրեորեն պատժելի արարքը դատախազ Բարսեղյանը կատարել է Ձեր ցուցումով։

Քրեադատավարական օրենսգիրքը արգելում է անհայտ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը, սակայն ոչ միայն քրեական վարույթ է նախաձեռնվել, այլ ինձ մեղադրանք է առաջադրվել և ես արդեն երեք տարի գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։

Հիմա դուք հնարավորություն ունեք փրկել Ձեր հոգին, եթե դուք չեք այն անձնավորությունը, որի ցուցումով դատախազ Բարսեղյանը կատարել է հանցագործություն, ապա այդ դեպքում հետամուտ եղեք և պարզեք, թե ինչու և ինչ նպատակով է դատախազ Բարսեղյանը իրեն թույլ տվել օրենքով արգելված գործողություն կատարել, կամ հայտարարել այն մարդու անուն ազգանունը, որի ցուցումով առաջնորդվել է։

Վարչապետի աթոռը գրաված անձնավորությունը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ կառավարության թերությունների պատճառը` իր և կառավարության անդամների տգիտության արդյունք է։
Ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հարուցված լիներ տգիտության, անգրագետության և չիմացության արդյունքում, սակայն դուք անգրագետ չեք։

Եթե այս դիմումին պարզաբանում չստանամ, թե ո՞ր օրենքով են կատարել նման հանցավոր արարք, կամ մեղավորները չպատժվեն, այդ դեպքում դուք իմ կողմից կդիտարկվեք այս ապօրինի գործողության շղթայի մի մաս և այդ պարագայում ես Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը