Ներքին 1 տարի առաջ - 16:02 24-04-2025

Երևանում թալանել են բժշկական համալսարանի դասախոսի «Chevrolet»-ն. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 23-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մելքումով փողոցի 11 հասցեում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից մասեր են գողացել։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 22-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 23-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մելքումով փողոցի 11 հասցեի բակում կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է դիմացի թափարգելը, թվով 4 լուսարձակ, ազդանշանային համակարգ, պարկտրոնիկ համակարգը, «աբլիցվկան» և շարժիչի պաշտպանիչ թիթեղը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտյոմ Մ․-ն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես դասախոս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը