Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 24-04-2025

Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ լուր էինք գրել ավանդական դարձած ջահերով երթի մասին, վերջում հպանցիկ նշել էինք. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»: Այս տողերից ՔՊ-ում ոմանք վատացել էին, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանն այն որակել էր հեքիաթ եւ գրել. «Ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ՝ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար, մերժում էր ստացել եւ ստիպված հրաժարականի դիմում գրել»։

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ եղե՞լ է արդյոք նման բանակցություն, պայմանավորվածության փորձ, եւ ինչո՞ւ հենց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` ցեղասպանության հիշատակի օրվա նախորդ օրը։

Շարմազանովը զարմացավ, ասաց, որ առաջին անգամ է լսում, որ հրաժարականի ժամկետների շուրջ ինչ-որ բանակցություններ են ընթացել․ «Ես Սերժ Սարգսյանից նման բան չեմ լսել, մնում է՝ Կարեն Կարապետյանն ասի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։ Բայց, ինչքանով ես գիտեմ, մինչեւ հրաժարականը Կարեն Կարապետյանը դրանց հետ չի շփվել, եթե շփվել է, ես չգիտեմ, ես չեմ լսել։ Էշ-էշ խոսում են, էլի․․․ Ես չեմ հավատում, որ Կարեն Կարապետյանն իրենց հետ հանդիպել է, ես հազար անգամ խոսել եմ իր հետ, նման բան չի ասել: 24-ից հետո պիտի հանդիպեին Նիկոլն ու Կարեն Կարապետյանը, բայց 24-ի երեկոյան չեմ հիշում` Նիկոլն ինչ պայման դրեց, Կարենը հայտարարեց, որ կա՛մ առանց նախապայմանների ենք հանդիպում, կա՛մ չի լինի հանդիպում, ու այն այդպես էլ տեղի չունեցավ, ապրիլի 23-ին խոսել եմ Կարապետյանի հետ, 24-ի երեկոյան Գործադիրի նիստ ենք արել, որ լիներ հանդիպում, կասեր՝ հանդիպել եմ, խոսել եմ»:

Իսկ ինչո՞ւ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։ «Բանը բանից անցել էր, դիմացը ապրիլի 24-ն էր, ու շատ հավանական էր, որ այդ օրը սրանք կոնտրոլից դուրս բերեին ամեն ինչ, այնպիսի վիճակ լիներ, որը մեր պետությանը, ազգին սազական չէր լինի՝ բախում անեին, մի բան հրահրեին, իհարկե, ապրիլի 24-ը նշանակություն է ունեցել հրաժարականի համար, Սերժ Սարգսյանն իրեն չէր կարող թույլ տալ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի առաջ Հայաստանում նման բաներ լինեին, խնդիրը միայն իրեն հուշահամալիր գնալը թույլ չտալը չէր, այլ՝ խայտառակ չլինեինք, մեկի քթից արյուն չգար։ Բայց սրանց համար ապրիլի 24-ն ի՞նչ է որ, կա՛մ իրենց համար, կա՛մ` Էնվեր փաշայի»:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել