Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:23 23-04-2025

ԱՄՆ կոնգրեսականները մտահոգված են. Թուրքիան կարող է S-400-ներն ուղարել Սիրիա

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը իրենց մտահոգությունն են փոխանցել ԱՄՆ պետքարտուղարություն՝ պնդելով, որ Թուրքիան կարող է ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղափոխել Սիրիա։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ըստ հունական «Kathimerini» պարբերականի՝ կոնգրեսականներն իրենց նամակում նշել են, որ նման քայլը կարող է վտանգավոր էսկալացիայի պատճառ դառնալ՝ անդրադառնալով Իսրայելի անվտանգության, ԱՄՆ պատժամիջոցների կիրառման վստահելիության և ամերիկյան զսպող ուժի վրա։

Ըստ նրանց՝ S-400 համակարգերի տեղակայումը Սիրիայի արևմտյան հատվածում կարող է խիստ սահմանափակել Իսրայելի գործողություններն ընդդեմ իրանական ազդեցության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս իրավիճակում, ըստ կոնգրեսականների, հնարավոր է նաև Թուրքիայի և Իսրայելի ուժերի ուղիղ բախում։

Նշվում է նաև, որ եթե Թուրքիան պահպանի համակարգի նկատմամբ օպերատիվ վերահսկողությունը, ապա լարվածությունը կսրվի, իսկ եթե դրանք հանձնվեն Սիրիայի կամ նրա դաշնակից ուժերին, ապա ԱՄՆ-ի ազդեցությունն ու վերահսկողությունը կկրճատվի՝ ստեղծելով նոր ռազմավարական անկայունություն տարածաշրջանում։

Կոնգրեսականներն ընդգծում են, որ Թուրքիայից S-400-ների դուրս բերումը պատժամիջոցների խնդիր չի լուծում, քանի որ պատժամիջոցներն ուղղված էին հենց այդ համակարգերի գնմանը, այլ ոչ դրանց տեղադրման վայրին։

Բացի այդ, նրանք մեղադրում են Թուրքիայի նխախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարներին հյուրընկալելու, Իսրայելի հետ հարաբերությունները խզելու, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի օդային տարածքը խախտելու մեջ՝ պնդելով, թե Թուրքիան նպաստում է տարածաշրջանային անկայունացմանը։

Հատկանշական է, որ նամակն ակտիվորեն քննարկվում է հունական մամուլում։ Նամակի հեղինակներն ավելի վաղ ևս հանդես էին եկել հակաթուրքական հայտարարություններով:

Ավելին, նախկինում նրանք խորհրդարան էին տարել «Թուրքիայի դիվանագիտական վերադասավորման ակտ» կոչվող օրինագիծը, որով պահանջվում էր Թուրքիային դասակարգել Իրանի, Սիրիայի և Լիբիայի հետ նույն դիվանագիտական կարգավիճակում՝ տեղափոխելով նրան պետդեպարտամենտի «Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից» «Մերձավոր Արևելքի հարցերով բյուրո»։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին