Ներքին 1 տարի առաջ - 15:38 23-04-2025

Գավառի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել, հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի հանդամասում հայտնաբերված նորահայտ վիշապաքարը դասվում է հնագույն Հայատանի պատմամշակութային կարևոր հուշարձանների շարքին ու իր կերտվածքով լիովին նման է մշակութային նույն միջավայրում՝ Գեղարքունիքի մարզում տարածված ցլակերպ վիշապակոթողներին։

Այն ստեղծվել է միջին կամ ուշ բրոնզի դարաշրջանում, մեզանից մոտ 3,5-4 հազարամյակ առաջ։

Մինչ այժմ Գեղարքունիքի մարզում գտնված ցլակերպ կամ ձկնակերպ վիշապաքարերը տեղադրվել են ջրի ակունքներին մոտ, խիտ բնակեցված տարածքներում կամ դրանցից անդին ու վերահսկել են սրբազան կետերը։ Նման վիշապաքարեր տարբեր տարիների ընթացքում ու տարբեր հնագետների կողմից գտնվել են Վարդենիսի, Գեղամա, Սևանի, Արեգունու լեռնաշթաների ստորոտներում կամ բարձրադիր գոտիներում։

Վիշապաքարը տեղադրված է եղել Գեղամա լեռնաշթայի սարահարթերից մեկում, Սևանա լճից շուրջ 1,5 կիլոմետր հեռավորությամբ, հնագույն բնակատեղիի տարածքում, որի շրջակայքում առկա են մի քանի ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակավայրեր, մատուռներ ու վանքեր, մի քանի տասնյակ խաչքարեր։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում