Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:10 23-04-2025

Ուսանողներին և աշակերտներին արգելե՞լ են մասնակցել ջահերով երթին․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը 

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, թե՞ ոչ։

«Տեղեկացնում ենք,որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն երբևէ որևէ մակարդակում տեղի չի ունեցել։ Տարածվող լուրերն ամբողջությամբ անհիմն և կեղծ են»,- հայտնեց ԿԳՄՍ նախարարի խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում