Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 08:50 23-04-2025

Վարչապետից սպասում էի, որ աշխատատեղեր կբացվեն․ Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի լավ էր․ հարցում

7 տարի առաջ, այս օրը՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր անց նրան այդ պաշտոնում փոխարինեց փողոցային պայքարն առաջնորդած ընդդիմադիր պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սերժ Սարգսյանն իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար, դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: Շնորհակալ եմ»։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե արդարացվե՞լ են նրանց սպասելիքները 2018-ի իշխանափոխությունից։

«Ես 2018 թվականին ասել եմ՝ սրա ստերին ո՞նց եք հավատում»,-պատասխանեց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ վարչապետը փորձում է ամեն ինչ անել, սակայն նրան խանգարողները շատ են։

Մի տղամարդ էլ պատմեց, որ նրան 25 տարի ստրուկի նման պահել են։

«Չեն արդարացել։ Վարչապետից սպասում էի, որ աշխատատեղեր կբացվեին։ Առաջ ավելի լավ էր»,- ասաց մեկ այլ անցորդ։

«Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը տար Նիկոլ Փաշինյանին։ Նա շատ բաներ խոսք տվեց, բայց սաղ թարս արեց։ Սերժը, որ գա, էլի կարող է որոշ բաներ ուղղել»,-նկատեց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա