Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. Ժողովուրդ
copy image url

Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. Ժողովուրդ

Մամուլ 3 ժամ առաջ - 07:50 23-04-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում` խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը:

Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպումից առաջ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների հետ մասնավոր զրույցներ է ունեցել, բացատրել, թե ինքը լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, ավելին՝ մեջբերել է Սաղմոսներից խոսքեր: Իսկ արդեն խմբակցության նիստի ժամանակ, երբ սկսել են հարցը քննարկել, Քոչարյանն ասել է, որ սխալ կլինի ընդդիմադիրների հետ իր վարքը քննարկել, նրանց առիթ տալ քննադատելու, ճիշտ կլինի ԱԺ-ում ունենալ էթիկայի հանձնաժողով, հետագայում նաեւ իր հարցը քննարկել, բայց ո՛չ ընդդիմության նախաձեռնությամբ: ՔՊ-ականներն էլ, որպեսզի ընդդիմադիրներին ցույց չտան, թե իրենք ճիշտ են, ստիպված որոշել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, հետո նոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին. նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրելուց: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում՝ այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Ընդդիմադիր 2 խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ դրեցին նախագիծը, որից հետո ՔՊ-ն որոշեց մերժել այն:

Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ եւ խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեեւ այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի