Մամուլ 1 տարի առաջ - 07:35 23-04-2025

ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:

Հիշեցնենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, եւ եթե այո՝ ինչու:

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, եւ խոսք տվեց մինչեւ կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա