Ներքին 1 տարի առաջ - 19:03 22-04-2025

Երևանում մի քանի բիոզուգարան են թալանել. shamshyan.com

Ապրիլի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Երևանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ մի քանի հասցեներում տեղադրված բիոզուգարաններից գողություն է կատարվել։

Պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի 53/10, Խուդյակովի ու Ավանի 4-րդ փողոցների խաչմերուկի հասցեների հարևանությամբ, հասարակական տրանսպորտի վարորդների համար տեղադրված բիոզուգարաններից անհետացել են արևային մարտկոց-լամպերը և ջրի ծորակները:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա միակ բիոզուգարանը չէ, որ թալանվել է: Երևանում գողացել են քաղաքապետարանի կողմից տեղադրված մոտ 10 բիոզուգարան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա