Ներքին 1 տարի առաջ - 09:56 22-04-2025

Արարատի մարզում 57-ամյա տղամարդը աջ ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է. shamshyan.com

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13 փողոցում գտնվող «Ռաֆ Դավ» ՍՊԸ-ում վերելակից վայր ընկնելու հետևանքով Մասիսի շտապօգնությունը «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Ավագյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում, Հակոբ Մ․-ն, գտնվելով աշխատանքի վայրում՝ նշված հասցեում գործող ավտոմեքենաների մասերի և պարագաների վաճառքի խանութում, բեռների համար նախատեսված վերելակով խանութի սրահից դեպի նկուղային հարկ ապրանք բարձրացնելու նպատակով նկուղ իջնելուց վերելակի ճոպանը պոկվել է և մոտ 2 մետր բարձրությունից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեր Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա