Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:00 21-04-2025

Հավասարակշռությունը փոխվում է․ Էրդողանը մեծացնում է իր ազդեցությունը Սիրիայում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայում երկրի ռազմական ներկայությունը նվազեցնելու որոշումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և մեծացնել Թուրքիայի ազդեցությունը։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ամերիկյան զորքերը մինչև այժմ աջակցում էին քրդական ուժերին՝ իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում

Ամերիկյան New York Times փոխանցմամբ՝ առաջիկա ամիսներին շուրջ 600 ամերիկացի զինվորականներ առաջիկա ամիսներին կլքեն Սիրիան։

Հաղորդվում է, որ ազդեցության այս վակումի պայմաններում Թուրքիան ակտիվացրել է իր գործունեությունը․

Իսրայելական Alma հետազոտական ​​և կրթական կենտրոնի տվյալների համաձայն՝ Անկարան ռազմական տեխնիկա է տեղափոխում Հալեպից հյուսիս գտնվող հենակետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Սիրիայում իսլամիստական ​​խմբավորումների երկարամյա հովանավորն է, ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունը հարևան երկրի վրա, հատկապես այն բանից հետո, երբ նրա հետ դաշնակից ուժերը՝ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, նախորդ դեկտեմբերին տապալեցին Բաշար ալ–Ասադին և իշխանության եկան:

Նշվում է, որ Իսրայելում Թուրքիայի ծրագրերը լուրջ անհանգստություն են առաջացնում։ Էրդողանը բազմիցս հանդես է եկել Իսրայելի դեմ ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ «թուրքական ռազմաբազան սահմանին» համարվում է «կարմիր գիծ» Թել Ավիվի համար: Times of Israel-ի հաղորդմամբ՝ ուղղակի հակամարտությունից խուսափելու համար Իսրայելը և Թուրքիան գաղտնի բանակցություններ են սկսել Ադրբեջանում․ մի երկիր, որը լավ հարաբերություններ է պահպանում երկու կողմի հետ։

«Ռազմական համաձայնության ինչ-որ ձև, հավանաբար, տեղի կունենա»,- ասել է ռազմական վերլուծաբան Բոազ Շապիրան:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի