copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 16:31 21-04-2025

Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին՝ Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ և արդար աշխարհի կերտման գործում Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել:

Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»,- X-ում գրել է Փաշինյանը։