Լուսատուների փոխարինումը կարևորագույն աշխատանք է, բայց վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ լեդ լուսատուների տեղադրումն ազդում է թռչունների միգրացիայի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլւի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը:
«Փողոցներում լեդ լուսատուների տեղադրումով էական էներգիախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում:
Կարծում եմ՝ այստեղ մեզ ավելի խորը վերլուծական աշխատանք է մեզ պետք հետագա մեր աշխտանքների ընթացքն ավելի գրագետ կազմակերպելու համար: Պետք է խնդրեմ 2 ամիս ժամանակ տանք ձեզ, որ դուք ավելի մանրամասն վերլուծությամբ այստեղ հանդես գաք մեր հետագա պլանավորումը ճշգրտելու տեսանկյունից»,-ասաց նա: