Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:42 18-04-2025

Ըհը՜, ուրեմն կա՛մ դուք համարում եք, որ հայրենիքը հնարավոր է զիջել, կա՛մ երեսպաշտ եք․ Ռուբեն Ռուբինյան

«Ասում եք՝ պատերազմը ձեզնից կախված չէ, հետո ասում եք՝ արտահայտություններ եք անում, որոնք կարող են բերել պատերազմ․․․ Ես համաձայն չեմ, որ պատերազմը մեզնից կախված չէ, և համաձայն չեմ երկրաշարժի ու պատերազմի համեմատության հետ․․․ Եթե Ադրբեջանը որոշում է գնալ ռազմական էսկալացիայի, ուրեմն որոշում է, և, բնականաբար, Հայաստանն այդտեղ մեղք չունի, բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այդ թվում մեր գործողություններից է կախված, թե մեր տարածաշրջանում ոնց կզարգանան իրադարձությունները»,- այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ «պատերազմ չի լինելու» հայտարարությունը նման է «երկրաշարժ չի լինելու» արտահայտությանը:

«Ի դեպ, ժողովրդի մոտ էլ կա այդ մտայնությունը, ընդ որում՝ նոր չի այդ մտայնությունը, երևի հարյուրամյակներով է գալիս, թե աշխարհակարգը մեծերն են որոշում, մեզնից ոչինչ կախված չէ:

Չէ՛, ժողովուրդ ջան, մեզնից կախված է ամեն ինչ: Կարող է մենք ինչ-որ բան ուզենանք, դա չլինի, կամ չուզենանք լինի, բայց դա չի նշանակում, որ մեր գործողությունները ոչինչ չեն որոշում: Մենք մեր ճակատագրի տերն ենք, ինչպես, ի դեպ, մեր ճակատագրի տերն ենք եղել 1918-1920 թվականներին: Թող թյուր տպավորություն չստեղծվի, որ երբ վկայակոչում եմ 1918-21 թվականների դաշնակցական ղեկավարությանը, ես նրանց համարում եմ դավաճան: Հակառակը, ես կարծում եմ՝ նրանք ամեն ինչ արել են, որ ՀՀ-ն պահեն անկախ, ու չի ստացվել:

Հիմա ձեր առաջարկած տեսլականը հետևյալն է, որ մեզնից բան կախված չէ, խաղաղություն չի լինելու, հնարավոր չէ խաղաղություն, թշնամանքն անվերջ է, հետևաբար մենք պետք է անվերջ ապրենք թշնամանքի մեջ: Բայց, հարգելինե՛րս, այդ ձեր տեսլականը փորձով ապացուցված է, որ չի աշխատում»,- ընդգծեց Ռուբինյանը:

Դիմելով՝ Արծվիկ Մինասյանին՝ Ռուբինյանը նշեց․ դուք՝ ՀՅԴ-ն, կոալիցիայի մեջ եք եղել և Քոչարյանի և Սարգսյանի հետ, նրանք բանակցել են Ադրբեջանի հետ՝ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ․․․ Սա անհերքելի փաստ է։ Այսինքն՝ դուք բանակցում էիք պետությունը հանձնելու վերաբերյա՞լ, թե ոչ»։

Մինասյանն արձագանքեց․ «Ո՛չ, խաղաղության վերաբերյալ»։

«Ըհըն, հետևաբար կա՛մ դուք համարում եք, որ հայրենիքը հնարավոր է զիջել հանուն խաղաղության, կա՛մ դուք անհետևողական եք և երեսպաշտ․․․ Այն քաղաքականությունը, որը դուք առաջարկում եք, անխուսափելիորեն տանում է պատերազմի և ՀՀ վերացմանը․․․»,- նշեց Ռուբինյանը հիշատակելով 004 շրջաբերականը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա