Մամուլ 1 տարի առաջ - 09:00 18-04-2025

Ամեն ինչից հուզվում են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառավարության ծրագրի կատարողականի իր ելույթում խոսքի մեջ ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանին դիմելով՝ ասաց. տիկին Վարդանյան, երբ «հարձակվում էիք տիկին Ղազարյանի վրա»... Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ «հարձակման» մեջ էր Ծովինար Վարդանյանը մեղադրում Քրիստինե Վարդանյանին: Պարզվում է՝ 2020 թ. պատերազմի պարտությունից 1-2 ամիս անց` 2021-ի սկզբին, երբ Հայաստանը եռում էր իշխանության դեմ բողոքի ակցիաներից, Ք. Վարդանյանը` դաշնակցական երիտասարդների հետ, ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ քաղաքական ակցիա է իրականացրել եւ պարզաբանումներ պահանջել ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանից, թե` այս ինչ արեցիք երկրի հետ։ Ղազարյանն այդ միջադեպը ՔՊ-ում տեւական քննարկման հարց է դարձրել, անգամ Փաշինյանին են զեկուցել, որը զանգել-զրուցել է Ղազարյանի հետ, երեւի՝ մխիթարել։

Հիշեցնենք, որ Սոնա Ղազարյանը հուզվելով էր նաեւ պատգամավոր դարձել, իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունն արտասանելիս, հենց հարթակի վրա լաց էր եղել Երեւանի նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ: Եվ, ասում են` հենց դա է եղել ՔՊ ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու պատճառը։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը