Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:30 16-04-2025

Անվտանգության նոր մոդել. Փաշինյանի կառավարությունը զորամասի շենք է վաճառում

Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ճոճկան գյուղում՝ հայ-վրացական սահմանի մոտ գտնվող զորամասը հանվել է աճուրդի։

Oragir.News-ը ֆիքսել է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդի կայքում տեղադրված է աճուրդի մասին հայտարարությունը։

Հարկ է նշել, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ բանակը չէ մեր միակ և առաջնային գործիքն անվտանգություն ապահովելու համար։

«Սեփական քաղաքացիներին պաշտպանելու գործառույթը պետության գործառույթն է, բայց բանակը միակ և ամենևին էլ առաջնային գործիքը չէ՝ անվտանգությունն ապահովելու համար։ Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք»,- նշել է վարչապետը։

Հատկանշական է, որ անվտանգությունն ապահովելու հարցում բանակի դերն արժեզրկող Նիկոլ Փաշինյանն, որը այսօր վաճառում է զորամաս, մեկ այլ զորամասի օտարման և իբր թե վաճառքի համար մեղադրանք է առաջադրել Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին։

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

Նշենք նաև, որ Խաչատուրովի պաշտպանը հայտարարել է, որ այդ տարածքը երբևէ որպես զորամաս չի ծառայել։ Փաստացի այստեղ զորամաս չկա, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն ընդհանրապես այս որոշման վաճառքի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Փաստացի՝ Խաչատուրովն այս պահին դատվում է մի բանի համար, ինչը հիմա իրականացնում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ մեկնաբանության համար կապ հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանի հետ։ Նրա խոսքով՝ աճուրդի հայտարարությունը հրապարակային է և ներկայացված է էլեկտրոնային աճուրդի կայքում։

«Մեկնարկը լինելու է մայիսի 5-ին, ավարտվելու է մայիսի 6-ին։ Գնային մանրամասները, ինչ նախավճար է անհրաժեշտ, մասնակցության պայմանները և այլն նհրապարակային ամբողջությամբ ներկայացված է։ ՀՀ կառավարության 2025թ-ի փետրվարի 20-ի թիվ 104 Ա որոշմամբ, որոշվել է, որ տվյալ գույքը պետք է ներկայացվի աճուրդի»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ինչու զորամասը չի օգտագործվում պետության կարիքների համար, այլ հանվել է վաճառքի, Արաքս Առաքելյանը նկատեց՝ «Եթե որոշվում է, որ գույքը պետք է օտարման ներկայացվի, եթե այսպես ասած պետության կարիքների համար անհրաժեշտ չի լինում ու որոշում է կայացվում, որ դա ավելի արդյունավետ կօգտագործվի կոնկրետ ինչ-որ կազմակերպության կամ անհատ ձեռներեցի կողմից, այդ դեպքում արդեն օտարման է ներկայացավում, այսինքն, որ գույքը տարիներով չմնա, չփչանա և հնարավորինս արդյունավետ օգտագործվի։ Այսինքն՝ պատահաբար կամ ինչ-որ պայմանական որոշմամբ չի որոշվում, որ գույքը պետք է դրվի օտարման։ Այս պահին շուրջ տասնյակ անշարժ գույք ունենք, որ օտարման է ներկայացված»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել