Ներքին 1 տարի առաջ - 15:30 18-04-2025

Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են

Oragir.News-ի տեղեկություններով՝ օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապված մի շինարարական ընկերությունում։

Ընկերության աշխատակիցներից Ա․Ա․-ն շինարարական աշխատանքի ընթացքում անկյունահղկիչով կտրել և վնասել է ոտքը, որից հետո ընկերությունը ոստիկանության սպասվող այցերից և հարցաքննություններից խուսափելու համար տուժածին տեղափոխել է «Աստղիկ» ԲԿ, որը հավելենք՝ ևս պատկանում է Ալեքսանյանին։ Բժշկական կենտրոնում բուժառուին ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև վիրահատել են և դուրս գրել։

Հարկ է նշել, որ այդ ժամանակ Ա․Ա․-ից ԲԿ-ն գումար չի պահանջել, սակայն ուշագրավն այն է, որ օրեր հետո, աշխատավարձ ստանալու օրը վերջինիցս պահումներ են արել, որը կապված է եղել հենց բուժման ծախսերի հետ։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ բուժումները ստանալուց հետո բուժառուին տեղեկացրել են, որ հիվանդանոցի բոլոր ծախսերը նրա աշխատավարձից հանելու են։

Այսինքն՝ աշխատանքի ժամին, աշխատավայրում, քաղաքացին վնասվածք է ստանում և ընկերությունը ոչ միայն չի հոգում բուժման ծախսերը, այլ նաև դեպքը վերածում է իսկական ծածկադմփոցի։

Oragir.News-ը կապ հաստատեց «Աստղիկ» ԲԿ, հասկանալու համար՝ տվյալ քաղաքացու այցը գրանցվե՞լ է, թե՞ ոչ, սակայն մեզ հայտնեցին, որ հեռախոսազանգի միջոցով նման տեղեկատվություն տալու իրավունք չունեն։

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեց կապվել նաև տվյալ շինարարական ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին