Ոստիկանությունը վերածվել է անպատիվ, թշնամուն ծառայող կոնտինգենտի․ Գագիկ Համբարձումյան
copy image url

Ոստիկանությունը վերածվել է անպատիվ, թշնամուն ծառայող կոնտինգենտի․ Գագիկ Համբարձումյան

Ներքին Խոսք 2 օր առաջ - 17:00 16-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետությունում Ոստիկանության աշխատողի օրն է։ Այս տոնն առաջին անգամ ՀՀ-ում նշվել է 23 տարի առաջ՝ 2002 թվականի ապրիլի 16-ին։

Տոնի ամսաթիվը պատահական չի ընտրվել․ դրանից մեկ տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին օրենքը», որը կարգավորում է «Հայաստանի ոստիկանություն» հասկացությունը, խնդիրներն ու լիազորությունները, իրավական հիմքերն ու սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, կառուցվածքը, պատասխանատվության կարգը, իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և գործունեության նկատմամբ վերահսկողության սկզբունքները։ Հենց այս իրադարձությունն էլ սկիզբ է դրել «Ոստիկանության աշխատողի օր» կոչվող տոնին։

Oragir.News-ը օրվա խորհրդով ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Ոստիկանության այսօրվա գործունեությունը և որքանո՞վ է այն համապատասխանում Հայաստանի շահերին։ Ի պատասխան՝ Համբարձումյանը նշեց․ «Ինչ պարտադիր է, որ մեր պետության շահերին համապատասխանի։ Կարևորը իշխանությունը բռի մեջ պահած թշնամիների շահերին համապատասխանում է։ Չոքած, թշնամուն ծառայող, անպատիվ, անարժանապատիվ կոնտինգենտ, այդքան բան»։


Գագիկ Համբարձումյան

Հարցին՝ Ոստիկանությունում ինչպիսի՞ բարեփոխումների կարիք է տեսնում՝ Գագիկ Համբարձումյանը պատասխանեց, որ առաջին հերթին պետք է հայրենասիրություն մտցնել, ինչպես նաև առաջնորդվել երկրի շահերով։ «Այսինքն՝ համակարգը ոտքից գլուխ պետք է փոխել։ Դա հիմնականում վերաբերվում է ողջ ղեկավար կազմին, և ոչ միայն ոստիկանությանը, այլև ողջ իրավապահ բլոկին․ արդարադատության համակարգին մասնավորապես, դատախազությանը, դատական համակարգին, որոնցից միայն անուններն են մնացել»,- ասաց նա։

Անդրադառնալով այն գնահատականներին, որ Հայաստանն այսօր ոստիկանապետության է վերածվել՝ նախկին փոխոստիկանապետը նկատեց, որ այս հարցում տերմինները միշտ սխալ են կիրառվում։ Ըստ նրա՝ երկիրը ոստիկանապետություն է համարվում այն դեպքում, երբ երկրի ղեկավարը բռնապետ է ու ոստիկանությունն օգտագործում է որպես մահակ, սակայն նույն այդ բռնապետն իր երկրի շահերին հակառակ չի գործում։

«Սպասարկում է իր անձնական, կարիերիստական ու այլ շահերը, բայց ոչ երկրի շահերին հակառակ։ Տվյալ դեպքում Հայաստանի իշխանությունները գործում են երկրի շահեին հակառակ, իսկ այս իրավիճակում ոստիկանապետություն ձևակերպումը կիրառելը մեղմացնում է իշխանության գլխին կանգնած ճիվաղների գործունեությունը»,- ասաց նա։

Հարցին, թե Հայաստանում ստեղծված իրավիճակը ի՞նչ ձևակերպմամբ պետք է բնութագրենք՝ Գագիկ Համբարձումյանը պատասխանեց․ «թշնամու կառավարում»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է