Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:06 16-05-2022

Այս գազանացած ոստիկանները, սոխակի նման երգելով, ցուցմունք են տալու իրենց ղեկավարների դեմ. Գագիկ Համբարձումյան

Առավոտից «Դիմադրություն» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացնում, իսկ ոստիկանությունը, ուժ կիրառելով, վարորդներին բերման է ենթարկում։

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանների այսօրվա գործողություններին, նշեց. «Սա այլանդակների վերջին ճիչն է, այլանդակություն. ուրիշ ոչինչ ասել չի կարելի»։

Նա նշեց, որ ընդհանրապես բերման ենթարկելը իրավական մեխանիզմներով նախատեսված գործողություն է, այս դեպքում հարցն այն է, թե որքան իրավաչափ է կատարվում դա. «Այդ բերման ենթարկելու գործողությունները, որոնք կատարում են անձինք, կլինի կարմիր բերետավորներ, կարմիր գլխարկներ կամ սեւ համազգեստավորներ, դա ընդամենը ցուցված հրամանի արդյունք է։ Բերման ենթարկելը, ձերբակալելը, կալանավորելը նույնպես իրավական մեխանիզմ են, բայց տեսնում ենք` ում են կալանավորում, ինչպես և ինչ հիմքերով։ Ինչպես երեկ նշեցին հանրահավաքի ժամանակ, ունենք դատարան, դատավոր, բայց չունենք արդարադատություն, հիմա ունենք մենք ոստիկաններ, բայց չունենք իրավակարգի պահպանում։ Դրանք այլանդակ դրսևորմամբ բռնատիրության ձևեր են։ Ի միջի այլոց, ասեմ, որ սադիզմի վերածվող բռնությունը, գազանությունները, որոնք կան, հետո պատասխան են տալու դրանք կատարողները։ Իմ փորձը, ինչպես ցույց է տալիս, վաղը, մյուս օրը, երբ սրանք կվռնդվեն իշխանությունից և օբյեկտիվ քննություն կլինի, այս նույն գազանացած ոստիկանները, սոխակների նման երգելով, ցուցմունք են տալու իրենց ղեկավարների դեմ, թե ինչպես են հրահանգ իջեցրել, որ օրենքը խախտեն։ Այդ իրենց ղեկավարները նույնպես սոխակի նման երգելով ցուցմունք են տալու իշխանական վերնախավի վերաբերյալ, թե ով է իրենց հրահանգը իջեցրել։ Քանի որ այդ կատարողները ուղեղ չունեն, ինքնապաշտպանության բնազդից ելնելով՝ երգելու են սոխակի պես»։

Նշենք, որ Երևանում առավոտյան սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 32 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու