Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:55 15-04-2025

7 անշարժ գույք, 12 մլն կանխիկ, 18 մլն եկամուտ․ Կոտայքի մարզպետի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ասատրյանի 2023 թվականի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Սահակյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը ձեռք է բերել 2000 թվականի սեպտեմբերի 1-ին, համատեղ սեփականությամբ 2 հողամաս՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի հունիսի 2-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ կրկին Գառնիում, որը ձեռք է բերել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։

2023-ին նա գնել է Երևանում գտնվող 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ բաժնային՝ ½ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Կոտայքի մարզպետը չի հայտարարագրել։ Սահակյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, տարվերջին՝ դրանցում եղել է 636․418,5 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է 6 մլն դրամ, տարեվերջին՝ 8 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 64․910 դրամ, որը Կոտայքի մարզպետարանի և մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 695․680,9 դրամ։

Մարզպետի կինը՝ Ռոզա Ասատրյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 10-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ասատրյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 27․507,8 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 257․946,7 դրամ։ Բացի այդ, վերջինս ունեցել է 4 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 4 մլն 291․013 դրամ, որից 2 մլն 802․078 դրամը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, 1 մլն 24․135 դրամը՝ Ծաղկահովիտի առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է, 290․500 դրամը՝ Գառնիի կոմունալ տնտեսություն ՓԲԸ-ից, 174․300 դրամը՝ Գառնիի համայնքապետարանից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 541․017,2 դրամ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին