Ներքին 1 տարի առաջ - 19:39 08-04-2025

Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ 50-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների ներկայությամբ իջեցրել է տաբատը. shamshyan.com

Ապրիլի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներին են մոտեցել 2 անչափահաս աղջիկներ և հայտնել, որ Մեծամոր քաղաքում մոտ 50 տարեկան տղամարդը իջեցրել է տաբատը և խաղացել է իր սեռական օրգանների հետ։

Պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայոողների կողմից այդ տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ե-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս․ Եսայանը այս տարվա փետրվար ամսին Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մոտակայքում, տեսնելով անչափահաս աղջիկներին, իջեցրել է իր տաբատը և խաղացել է սեռական օրգանների հետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում Ս.Եսայանը ՀՀ քր. օր.-ի 201 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն