Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 07-04-2025

Ըստ էության. Քաղաքային իշխանությունը կոռուպցիայի մրցակցությունից դուրս է. 1-ինը Տիգրան Ավինյանն է, հաջորդ 10 տեղում ոչ ոք չկա

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Նրա հետ խոսել ենք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի տապալման, չվճարող քաղաքացիներին տուգանելու, Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի ֆոնին լայնամասշտաբ ծառահատումների, դրանց մասին չբարձրաձայնելու, իշխանության կողմից Տիգրան Ավինյանին փոխելու, անցումային վիճակից ընդդիմության օգտվելու, Գյումրիում ՔՊ պարտության և մի շարք այլ հարցերի մասին։

Մանուկյանի խոսքով` այսօրվա քաղաքային իշխանությունն ունի կառավարման ճգնաժամ, ոչ մի ոլորտում առաջընթաց չկա։

«Գնացուցակ կա իրենց մոտ մի անգամվա խախտումը`500 դոլար, մշտականը` 1000 դոլար, քաղաքապետարանի վրա թքած ունենալը` 5000 դոլար»,- ասաց նա։

Անդրադառնալով քաղաքապետարանում կոռուպցիոն գործընթացների մասին, Մանուկյանը նկատեց. «Այսօրվա քաղաքային իշխանությունը կոռուպցիայով մրցակցությունից դուրս է, 1-ին տեղը `Տիգրան Ավինյանն է, մոտակա 10 տեղը ոչ ոք չկա, հետո կարող է լինել Տարոն Մարգարյան, Գագիկ Բեգլարյան»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից