copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:00 18-03-2023

Տիգրան Ավինյանն ուզուրպացրել է Երևանի իշխանությունը

«Հրաչյա Սարգսյանի հրաժարականը չի ենթադրում, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ինչպես հիմա շատերն են պնդում։ Լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, մինչև հերթական ընտրություններ, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը։

«Մենք կարող էինք ունենալ արտահերթ ընտրութուններ, եթե նաև ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես հրաժարական տար և քաղաքապետի պաշտոնը թափուր մնար, և եթե «Իմ քայլը» չառաջադրեր այլ թեկնածու։ Ամեն դեպքում օրենքի կարգավորումները թույլ չէին տալու, որ 3 ամիս ավագանին լուծարվեր։ Ավագանին լուծարելու դեպքում՝ 3 ամսից ամռան ամիսներն են, իսկ ամռան ամիսներին բավական խնդրահարույց կլիներ ընտրություններ կազմակերպելը»։

Անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականին՝ նա նշեց, որ վաղուց էր ենթադրում, որ դա տեղի է ունենալու, որովհետև երբ Տիգրան Ավինյանը մուտք գործեց Երևանի քաղաքապետարան, արդեն պարզ էր, որ որոշ ժամանակ անց ազատվելու են Հրաչյա Սարգսյանից ու քաղաքը անցներ Ավինյանի կառավարման ներքո, որովհետև ժամանակավոր պաշտոնակատարը հենց Ավինյանի պրոտեժեն է, ընկերը։ Այսինքն, ինքնուրույն անձնավորություն չէ։

«Եթե մինչև հիմա կային Հրաչյա Սարգսյանի կադրերը, որոշ հարցերում կարող էին և թերևս կային տարաձայնություններ, ապա մենք հիմա տեսնում ենք, որ նաև Հրաչյա Սարգսյանի կադերերն էլ են հրաժարական տալիս։ Ես լրատվամիջոցներից եմ տեղեկանում, որ 2 հոգի արդեն դուրս է եկել․ Կենդանաբանական այգու տնօրենը և խորհրդի նախագահը, ում կինը նշանակվել էր գնումների վարչության պետ քաղաքապետարանում՝ չնայած ակնհայտ շահերի բաժման։ Միանշանակ, սա Ավինյանի կողմից Երևանի իշխանության ուզուրպացում է, որովհետև երևանցին քվե չի տվել Տիգրան Ավինյանին, այլ բան, եթե Ավինյանը լիներ «Իմ քայլի» ցուցակից ու մասնակցած լիներ ընտրություններին։ Բայց դա չի եղել ու նա կապ չի ունեցել ու չի ներկայացել երևանցիներին։ Մինչդեռ հիմա թիմ ձևավորելու համար պետք է երևանցու քվեն ունենալ։ Այդ մարդը չունի երևանցու քվե։ Այդպես կարող է ցանկացած տեղակալներից մեկը սկսի նշանակել բոլորին՝ թաղապետերին, ՊՈԱԿ-ներին ղեկավարներին։ Մինչդեռ, նա ոչ միայն թիմ է ձևավորում, այլև ինքն է ներկայանում լրատվամիջոցներին, ինքն է մասնակցում կառավարութան նիստերին ու քաղաքը կառավարող ինքն է ներկայանում։ Եթե Ավինյանը լիներ «Իմ քայլից», ես պնդում չէի անի, որ զավթում է տեղի ունեցել։ Սա եղավ Ժողովրդավար ընտրությունենրով ձևավորած քաղաքային իշխանությո՞ւն, ոչ իհարկե։ Դա ՏԻմ ընտրություններով ձևավորված ավագանու, քաղաքի կառավարման տրամաբանության աղավաղում է»։

Հարցին՝ ինչու Հայկ Մարությանի հրաժարականից հետո, ՔՊ-ն չգնաց նոր ընտրությունների․ արդյոք կա՞ր մտավախություն, որ Մարությանը կմասնակցի ընտրություններին, ու ՔՊ-ն կպարտվի, Աբգարյանն ասաց, որ միանշանակ, նրանք կգնային ընտրությունների, եթե վստահ լինեին, որ կարող են հաղթել։

«Ես ուզում եմ ավելի առաջ գնալ։ Մինչև Մարությանի հրաժարականը՝ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, քաղաքապետ Հայկ Մարությանը թույլ չտվեց վարչական ռեսուրսների օգտագործում, ինչի արդյունքում էլ ՔՊ-ն Երևանում 50 տոկոս անգամ չունեցավ, հավաքեց մոտավորապես 30 տոկոս ձայն։ Իրականում սա եղավ պատճառը, որ հեռացրեցին Հայկ Մարությանին, որովհետև նա դուրս էր եկել ՔՊ-ից դեռ 1 տարի առաջ։ Իսկ ընտրութունների ժամանակ տեսան, որ նա չի օգնում, կոպիտ ասած՝ չի խախտում օրենքներ, վարչական ռեսուրս չի կիրառում՝ հեռացրեցին, որպեսզի կարողանան մինչև մյուս ընտրություններ այդ վարչական ռեսուրսների սխեման վերցնել իրենց ձեռքը՝ նոր միայն գնալ ընտրությունների»։