Գուցե իր վարորդական վկայականն էլ է կեղծ․ Փաշինյանը մարդկանց շեղում է իր սրիկայություններից
copy image url

Գուցե իր վարորդական վկայականն էլ է կեղծ․ Փաշինյանը մարդկանց շեղում է իր սրիկայություններից

Ներքին Խոսք 3 օր առաջ - 18:45 04-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Երբ նայում ենք վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի պահվածքին ու հայտարարություններին, գնալով ավելի ու ավելի եմ մտածում, որ այս մարդն ամեն ինչ անում է, որպեսզի ժողովուրդն ընդվզի և իրեն ասպարեզից հեռացնի»,– Oragir.News–ի հետ զրույցում այս մասին նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի Հայաստանում վարորդական իրավունքի վկայականները համատարած կեղծ են, և անհրաժեշտ է վարորդների ատեստացիա իրականանցել։

Նշենք՝ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում իրավունքները համատարած կեղծ են։ Ըստ նրա՝ եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել։

Նալչաջյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն այս անգամ մի թեմայի է անդրադարձել, որի մեջ հարյուր հազարավոր մարդիկ են ընդգրկվում։ Նրա խոսքով՝ Փաշինյանն ամեն ինչ անում է ներկայումս առկա իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու համար․ «Համոզված եմ, որ ինքը նման կերպ ինչ,–որ շղարշ է ստեղծում, քանի որ պատրաստվում է հերթական սրիկայական քայլը կատարել՝ մեր պետության և ժողովրդի դեմ։ Իր մոտ այդ մանիպուլյատիվ բաներն այնքան լավ են զարգացած, որ ինքը կարողանում է հեշտությամբ գտնել թեմաներ, որոնցով կարողանում է մարդկանց ուշադրությունը մասայաբար տանել այդ ուղղությամբ։

Գյումրիի ընտրություններից հետո նա շատ լավ սկսել են հասկանալ, որ մարդիկ սկսել են իրենց դժգոհություններն իր դեմ արտահայտել։ Այդ ընտրությունները ոչ այլ ինչ, քան Նիկոլ Փաշինյանին չընտրելու պրոցես, ես չեմ կարող ընկալել։ Այդտեղ անձերի խնդիրը կա, բայց դա երկրորդ, երրորդ տեղում է։ Ինքը հասկանում է, որ ժողովուրդն իրեն տանել չի կարողանում, բայց ինքը դեռ անելիք ունի և որպեսզի իր անելիքը մինչև վերջ հասցնի, գուցե սա իր վերջին շարժումներից ու խոստումներից է»։

Հոգեբանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մարդկանց ուշադրությունը շատ ավելի անձնական նշանակության խնդիրների վրա շեղելու համար, իսկ ինքը այդ ժամանակ իր անելիքն է անում։

«Գուցե Նիկոլ Փաշինյանն էլ է իր վարորդական իրավունքը նման ճանապարհով ստացել, դրա համար էլ կարծում է, որ մյուսներն էլ են այդ ճանապարհով ստացել։ Մարդն ինչպիսին ինքն է, իր ընկալումները, աշխարհի պատկերն ու իր գնահատականները, ինքն աշխարհն ընկալում է այդ ձևով, ինքը դա պրոյեկտում է մյուսների վրա։ Այսինքն՝ այդ պրոեկցիայի մեխանիզմը կարող է աշխատել, բայց սա երկրորդական է։ Կարծում եմ՝ առաջնային նշանակություն ունի համատարած աժիոտաժ առաջացնելը, որ մարդիկ մտածեն, որ ստիպված են լինելու վարորդական իրավունք ստանալու համար կրկին քննություն հանձնել, և ավելի գլոբալ խնդիրները, որ երկիրը, մարդկանց, ամեն ինչ սկուտեղի վրա մատուցում է թշնամուն, այլևս առաջնային չթվա մարդկանց»,– ասաց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ֆիքսում է իրենց անձնական խնդիրների վրա, որպեսզի նա հեշտությամբ, մարդկանց թիկունքում կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Կարինե Նալչաջյանը հիշեցրեց՝ Փաշինյանը ժամանակին խոստանում էր, որ առանց ժողովրդի իմացության ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, սակայն հետագայում նա արեց ճիշտ հակառակը։ «Մենք վաղուց ենք հասկացել, որ իր ասածների ճիշտ հակառակը պետք է հասկանանք։ Ինքը կրկին անգամ բաց ասում է՝ պատրաստվում է մեր ժողովրդի թիկունքում, մեզ համար, մեր հայրենիքի համար ճակատագրական հերթական հարվածը հասցնել և մարդկանց ուշադրություններն էլ շեղում է անձնական նշանակություն ունեցող խնդիրների վրա»,– եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:23 Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան