Ներքին 1 տարի առաջ - 22:06 01-04-2025

Հուսանք՝ Գյումրիում քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի փորձը

Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության
հայտարարությունը.

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

Այս երկու համայնքներում էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։

Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։

​«Հայաստան» խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած «Միասնություն» դաշինքին։ Հուսանք՝ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։

ք. Երեւան
01.04.2025թ.

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»