Ուղիղ եթեր
Գերմանական ԶԼՄ–ի հրապարակումը կատաղեցրել է Բաքվին
copy image url

Գերմանական ԶԼՄ–ի հրապարակումը կատաղեցրել է Բաքվին

Արտաքին 2 ամիս առաջ - 13:25 01-04-2025
Գերմանական «Deutsche Welle Documentary» հեղինակավոր լրատվականը ներկայացրել է ռեպորտաժ, որտեղ անդրադարձել է Հայաստանի ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությանը, հայերի պայքարին և վերջին տարիների իրադարձություններին։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը, լինելով Հարավային Կովկասի մի մասը, դարեր շարունակ ենթարկվել է տարբեր ներխուժումների և ողբերգությունների։ Հիշեցվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն բնակեցված է եղել հայերով, սակայն խորհրդային տարիներին, 1923 թվականին, Իոսիֆ Ստալինը այս տարածքը հանձնել է Ադրբեջանին՝ փորձելով շահել տարածաշրջանի թյուրքալեզու մահմեդականների աջակցությունը։

Ռեպորտաժում ընդգծվում է, որ Ստալինի որոշումը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանում ստեղծվեց լեռնային անկլավ, որը բնակեցված էր հիմնականում հայերով։ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նախկին հանրապետությունները հռչակեցին անկախություն, Լեռնային Ղարաբաղը վերածվեց «գեոպոլիտիկական պայթյունավտանգ կետի»։

«Deutsche Welle Documentary»-ն հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ռուսաստանը հանդես եկավ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի արդյունքում կնքվեց զինադադար։ Սակայն 2022-ի վերջին Ադրբեջանը փակեց դեպի Արցախ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչը թույլ չտվեց հումանիտար օգնության մուտքը տարածք։ Լրատվամիջոցը փաստում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորքերը, որոնք պետք է ապահովեին միջանցքի անվտանգությունը, այս հարցում ոչինչ չարեցին։

Ռեպորտաժը պատմում է, որ Թուրքիայից աջակցություն ստացող, նավթային ռեսուրսներով հզոր Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին կրկին հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով ավելի քան 100 000 հայեր ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը։

«Deutsche Welle Documentary»-ն ընդգծում է, որ Ադրբեջանը հաղթեց այս պատերազմում ոչ միայն Թուրքիայի և Իսրայելի ռազմական աջակցության, այլև Ռուսաստանի պասիվության շնորհիվ։

Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային հարթակներում շարունակում են վերլուծել Արցախում տեղի ունեցած իրադարձությունները և փաստագրել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ճնշումները՝ ընդգծելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդությունները։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում է Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, ով ապրիլի 2-ին կմեկնի Ադրբեջան, ըստ երևույթի Բաքուն փորձելու է պատասխան ստանալ Գերմանիայից:

Ամենից շատ դիտված

18:49 Ինչպես է Իսրայելն Իրանի ներսում ԱԹՍ-ներ արտադրել. Թեհրանն արձագանքել է
17:50 Առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանին հենց Ադրբեջանից
08:30 «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ
17:55 Ոստիկանների մանկական կոմպլեքսները ցուցադրվում են լրագրողների վրա
21:20 Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ սպառնալիքներն ահագնացել են
00:04 Իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ տեր ու տիրական է զգում. Իրանը պարտվում է
18:58 100%-ով վնասված են բոլոր ցանքատարածությունները. Ոսկեհասկի գյուղապետ
18:30 Իմ ներվերը միշտ ամուր ա․ հարված չեք տեսել դեռ ուրեմն․ լրագրողին հարվածած կարմիրբերետավորը՝ միջադեպի մասին
22:41 Ոստիկանապետի՝ պաշտոնից ազատման իրական պատճառների թելերը տանում են դեպի կոռուպցիոն գործընթացներ
16:05 Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան