Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:12 31-03-2025

ՌԴ-ում Քանյե Ուեսթի համերգը չեղարկվել է․ Lenta

Ռուսաստանում Քանյե Ուեսթի համերգը չեղարկվել է՝ սոցիալական ցանցերում իր արած սկանդալային հայտարարությունների պատճառով: Այս մասին գրում է Lenta-ն։

Համերգի կազմակերպիչները բանակցություններ էին վարում 2025 թվականի սկզբից, սակայն արտիստի կողմից նացիստական և հակասեմիտական բովանդակության հրապարակումներից հետո ռուսական կողմը որոշել է խզել կապերը արտիստի հետ։