Գյումրիի 31/75 տեղամասում դիտարկման տեսանկյունից դժվարություններ են առաջանում՝ սենյակի միջնապատերը չեն թողնում, որ դիտորդները նստած տեղից դիտարկեն, ստիպված պետք է ոտքի վրա դիտարկեն:
Ահազանգում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում և Փարաքարում մեկնարկել են ավագանու ընտրություններ: