Ներքին Հարցում 1 տարի առաջ - 20:30 29-03-2025

Ընդհանրապես չպետք է թողնեին՝ մտներ Հայաստան. հարցում` Արա Աբրահամյանի մասին

Նախօրեին «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։ Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը Հայաստան։

«Մարդիկ աշխատողներ էին, իրենք չէին խոչընդոտում, իրենց կար կարգադրություն, չէին թողնում: Իրենք սպասում էին, որ վերևից ասեին՝ թույլ տան, թե` թույլ չտան: Ես պատճառը գիտեմ, ձեզ կասեմ վաղը չէ, մյուս օրը, թե ինչի համար էին պահում»,-ասել է նա:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով․ «Ձեր կարծիքով` ինչու՞ Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան ձգձգվեց»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ընդհանրապես չպետք է թողնեին մուտք գործեր Հայաստան։

«Չի հետաքրքրում ընդհանրապես»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ճիշտ են արել։

«Լավ արեցին, նա ով ա, որ թողեն հայրենիք մտնի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե ներքին իրադրության խոչընդոտող ինչ-որ բան են նկատել։

«Ինձ թվում ա, մտածում ինչ-որ իր կողմից մեր ներքին իրադրության սպառնացող բան կա»,- նշեց նա։

«Ճիշտ են արել, ընդհանրապես չպետք ա թողնեին։ Մարդը, որ Ռուսաստանի հետ ա, ուրեմն մեզ հետ չի։ Արա Աբրահամյան, մի անգրագետ, որ 30-40 տարի ա Ռուսաստանում ա, ռուսերեն մի նախադասություն չի կարողանում արտահայտել։ Ինձ չի հետաքրքրում էդ մարդը, որովհետև ինքը Հայաստանի հետ կապ չունի, բացի խանգարելուց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել