Մամուլ 1 տարի առաջ - 08:40 29-03-2025

Ուղարկո՞ւմ են, թե՞ ինքն է գնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարտի 27-ին Մհեր Շիրինյանն ազատվել է պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից։ Ըստ լուրերի, նա անցնում է զինծառայողներին բնակարաններ տրամադրելու հայտնի քրեական գործով, որն առնչվում էր մի շարք նախկին պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից 2021-ին ազատված Կամո Քոչունցին, որը ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամ էր, ՊՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գառնիկ Հայրապետյանին, ուրիշների։

Ըստ մեղադրանքի, Մհեր Շիրինյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, պետությանը, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»։ ՊՆ մեր աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ Մհեր Շիրինյանը վաղուց էր ուզում հեռանալ ՊՆ-ից, իսկ նրա պաշտոնը նույնիսկ պատրաստվում են լուծարել։ Մենք զանգահարեցինք Շիրինյանին՝ պարզելու պաշտոնից հեռանալու պատճառը։ «Իրական պատճառը ոչ մի քրեական գործի հետ էլ կապ չունի։

Ես երկարամյա ծառայությունից հետո գնում եմ կենսաթոշակի։ Ծառայության ժամկետն ավարտվել է, զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ ինձ «երկարամյա ծառայությունով» արձակեն պահեստազոր։ Այլ խնդիր չկա»։ Քոչունցի եւ մյուսների վերաբերյալ վարույթով Դուք անցնո՞ւմ եք։ «Ոչ, չեմ կարող ասել, այդ քրեական գործի մասին ոչինչ չգիտեմ, ինձ հետ կապված ոչինչ չկա»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել