Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 28-03-2025

Աղջիկս 4 երեխայի միայնակ մայր է. ո՞ր մեկն է մեր հարցերով հետաքրքրվում. Փարաքարի բնակչուհի

Oragir.News-ն այսօր՝ մարտի 28-ին, այցելել է Փարաքար, որտեղ քաղաքացիներից մեկը բարձրաձայնել է իր դժգոհությունները, նշելով, որ տարիներ շարունակ դիմել է տարբեր կառույցների, սակայն իր խնդիրը մշտապես անտեսվել է պատկան մարմինների կողմից։

«Ընտրություններին չեմ մասնակցելու։ Ո՞ր մի գյուղապետն է մեր հարցերով հետաքրքրվում, որ ընտրեմ։ Որ կառույցին դիմել եմ, մերժել են»,- ասաց Փարաքարի բնակիչ Վարսիկը։

Նրա խոսքով՝ իր աղջիկը միայնակ մայր է, ով մեծացնում է 4 երեխա, որոնցից 2-ը լուրջ առողջական խնդիրներ ունեն։ Չնայած այս հանգամանքին, նրանք որևէ աջակցություն չեն ստանում։

«Ես այստեղ ապրում եմ արդեն 6 տարի, բայց ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ ոք մեզ չի աջակցում։ Ջուր չունենք։ Դիմեցի, ասացին՝ 150 հազար վճարեք, որ այս 2 մետրը տանենք մինչև դռան դիմաց, իսկ մնացածը դուք հոգացեք»,- պատմեց նա։

Ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական վիճակում, քանի որ երեխաների հայրը հրաժարվել է նրանցից՝ թողնելով ողջ հոգսը միայնակ մոր վրա։ Ծնողները փորձում են օգնել աղջկան, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ պարզապես չեն հասցնում։

«Չգիտենք՝ ինչպես հաղթահարենք այս ծանրությունը, աջակցողներ չկան»,- նշեց Վարսիկը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Փարաքարում տեղի կունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ։ Համայնքապետի թեկնածուները 4-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Փարաքար համայնքի գործող ԺՊ Լյուդվիգ Գյուլնազարյանն է, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն է, «Կայունություն» կուսակցության թեկնածուն համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանն է, իսկ «Միասնություն» դաշինքի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վոլոդյա Գրիգորյանն է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ