Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:18 23-03-2023

Արցախում գազ չկա, խնձոր չկա, նարինջն արժե 2000 դրամ․ Արցախի բնակչուհի

«Երեկ առավոտից Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը։ Հիմա եղանակը ավելի տաք է, ցուրտ չի, տաքանալու խնդիր այդքան էլ չկա, ձմեռվա հետ համեմատած»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախցի բնակչուհի Աննա Մանգասարյանը։

Նրա խոսքով՝ գազ չլինելու պատճառով մեքենաների քանակն է պակաս․ «Մեքենաներ չեն լինում, ինչի պատճառով թանկանում են տաքսիների ուղեվարձերը։ Հոսանքների անջատումները նույն կերպ շարունակվում ՝ ամեն 4-րդ ժամը անջատվում է, ընդհանուր անջատվում է 6 ժամ»։

Աննան ասաց, որ այս պահին Արցախում բանջարեղեն գրեթե չկա․ «Խնձոր ընդհանրապես չկա, ցիտրուսներն ահավոր թանկ են։ Նարինջն արժե 2000 դրամ։ Տալոնով սպասում ենք 2-րդ խմբաքանակ բանջարեղեն, մրգին, բայց դեռ չի եկել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն 102 օր է՝ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը