Մամուլ 1 տարի առաջ - 08:20 26-03-2025

Ինչ նյարդայնացնող նվեր է տալիս Փաշինյանը ՔՊ-ականների ծնունդներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել:

Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը