Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:19 24-03-2025

Կստեղծվի հայրենիքի համար նահատակվածների հիշատակը հավերժացնող տեղեկատվական շտեմարան

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտարարություն է տարածել․ «Սիրելի' հայրենակիցներ,

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի, Ազգային պատմամշակութային հասարակական կազմակերպության, ինչպես նաև Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկում է խոշոր նախագիծ, որի նպատակն է ստեղծել ամբողջական տեղեկատվական շտեմարան:

Այս շտեմարանը կներառի Հայաստանի և Արցախի տարածքներում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հերոսների և հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողները, հուշարձանները, հուշահամալիրները և հաղթանակի խորհրդանիշները:

Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև հրատարակել համապատասխան գիրք-ալբոմներ: Այս նախագծի մաս է կազմում արդեն պատրաստվող գիրք-ալբոմը, որը հեղինակել են Հովիկ Ավանեսովը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Արմինե Հայրապետյանը։

Հարգելի' հայրենակիցներ, եթե ձեր տրամադրության տակ կան համապատասխան լուսանկարներ կամ տեղեկատվություն, խնդրում ենք դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջին` https://www.facebook.com/OmbudsmanofCultureoftheArmenianHighlands ։

Խնդրում ենք նշել՝

-Հուշարձանի գտնվելու վայրը (նշելով մարզը կամ շրջանը),
-Քանդակագործի և ճարտարապետի անունը (եթե հայտնի է),
-Տեղադրման տարեթիվը,
-Լուսանկարի հեղինակի անունը:
Նախագծին աջակցած բոլոր անձանց անունները կնշվեն որպես աջակիցներ:
Կանխավ շնորհակալություն` ձեր աջակցության համար:
National Sculptural park museum քանդակագործության ազգային պարկ թանգարան
«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպություն
Artsakh Tourism & Culture Development Agency»։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի