Ներքին 3 տարի առաջ - 16:11 06-06-2023

Հունիսի 14-ին այցելե՛ք Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր․ հայտարարություն

«Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․

«Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և Հունիսի 14-ը «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,
կարևորելով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
կոչ է անում իշխանություններին՝
Հունիսի 14-ին կազմակերպված այցելե՛ք Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեք խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով գնդակահարված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, զինվորականների, մտավորականների անմար հիշատակին։

ՊԿ կենտրոնական խորհուրդ»։

Ամենից շատ դիտված