Դեբեդի վարարման հետ ալավերդցիների «սիրտը սևանում է» 

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:32 24-03-2025
Լոռիում և Տավուշում մայիսյան ջրհեղեղից տուժեցին միջպետական և համայնքային ճանապարհներ: Հեղեղի հետևանքով Լոռու մարզի Մ6 միջպետական ճանապարհի վնասված 28 հատվածներից 27-ում հողի լիցք կատարվեց, փլված ճանապարհները խճապատվեցին ու ասֆալտապատվեցին:

Սակայն Դեբեդի ափամերձ հենապատերն այդպես էլ չվերականգնվեցին: Ալավերդու Թումանյան փողոցում ներհամայնքային ճանապարհի երկու հատված, որտեղ պարզապես հողի լիցք է արված, կարելի է ասել՝ վարորդներին վստահություն չի ներշնչում:

Օրեր առաջ տեղացած առատ ձյունից հետո այս օրերին, երբ ջերմաստիճանը կտրում բարձրացել է, ձյունն ինտենսիվ հալվում է, բացառված չէ գետի վարարումը:

«Իսկ Դեբեդը որ քշեց բետոնե հենապատեր, դժվար թե կանգ առնի հողի լիցքի առաջ»,- ասում են ալավերդցիները:

Աղետից գրեթե մեկ տարի անց պաշտպանական միջոցներ ձեռք չեն առնվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված