Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:00 24-03-2025

Բրազիլիան Բրազիլ դարձնելով՝ խեղաթյուրում են լեզուն. ԱԳՆ-ն փոխում է հայերենը

Վերջին շրջանում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական կայքում նկատվել է մի լեզվական փոփոխություն, որը հետաքրքրություն է առաջացրել լեզվաբանների և հանրության շրջանում։ Խոսքը վերաբերում է «Բրազիլիա» պետության անվան՝ «Բրազիլ» տարբերակով ներկայացվելուն։ Թե ինչու է տեղի ունեցել այս փոփոխությունը, պաշտոնական բացատրություն դեռևս չկա, սակայն լեզվաբանները նման քայլեդը չեն ողջունում։

Oragir News-ի հետ զրույցում լեզվաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Դիլբարյանը նշեց, որ հայոց լեզվի տեղանվանական համակարգը ձևավորվել է դարերի ընթացքում, և այսպիսի փոփոխությունները կարող են միայն խառնաշփոթ առաջացնել։

«Լեզվի և տեղանվանական համահարգում գործում է ավանդույթի ուժը։ 17-րդ դարից սկսած՝ լատինական արմատով երկրների անունները կազմել ենք -իա կիրառելով, օրինակ՝ Պորտուգալիա, Իսպանիա։ Իսպանիան, օրինակ, իրենց լեզվով կոչվում է Spain, բայց մենք հայերենում այն անվանում ենք Իսպանիա։ Տվյալ երկիրը իրավունք ունի իր լեզվում անվանել իր երկրի անունը՝ իր ավանդույթի ուժի համաձայն, բայց մենք՝ մեր լեզվում՝ մեր ձևով։ Նման ձևավորված ավանդույթները փոխելը միայն թյուրիմացություն կարող է առաջացնել», – ընդգծեց լեզվաբանը։

Դիլբարյանը նաև նշեց, որ եթե այս մոտեցումն ընդունվի, ապա կարելի է ենթադրել, որ բազմաթիվ այլ երկրների անուններ ևս պետք է փոխվեն՝ ըստ իրենց բնիկ արտասանության։

«Եթե այսպես է, ուրեմն ԱՄՆ-ն պետք է կոչենք USA, Գերմանիան՝ Դոյչլանդ, Վրաստանը՝ Սաքարթվելո։ Հասկանալի է, որ նման բան հնարավոր չէ, քանի որ պետությունների անունների ձևավորումն ունի լեզվական և պատմական հիմքեր», – նշեց նա։

Լեզվաբանը նաև համեմատության համար նշեց Թուրքիայի օրինակը, ասելով, որ այնտեղ Հայաստանը կոչում են «Էրմենիստան», քանի որ նրանց լեզվամտածողության մեջ «Արմենիան» դարձել է «Էրմեն», իսկ երկրի անվանումը կազմվել է -ստան ածանցով։

«Եթե ամեն նախարարություն կամ կառույց որոշի իր հայեցողությամբ փոխել տեղանունները, ապա լեզվական ավանդույթները պարզապես կխեղաթյուրվեն։ Այդպես էր նաև 1990-ականների սկզբին, երբ պետությունը նոր էր ձևավորվել, և որոշ փոփոխություններ արվում էին առանց համակարգված մոտեցման», – նշել է Դիլբարյանը։

Վերջում լեզվաբանը շեշտեց, որ լեզվական նման փոփոխությունները պետք է կատարվեն միայն լեզվաբանական խորհրդի և մասնագիտական քննարկումների հիման վրա, այլ ոչ թե պետական մարմինների նախաձեռնությամբ։

«Այս երկրում ոչ Լեզվի խորհուրդ կա, ոչ տերմինաբանական մարմին, էլ ինչ սպասենք։ Եթե երկրի սահմանները ամեն օր փոխվում են, պարզ է, որ լեզվական ավանդույթներն էլ են խեղաթյուրելու», – ընդգծել է նա։

Այսպիսով, մինչ ԱԳՆ-ն որևէ հստակ պարզաբանում կտա այս փոփոխության վերաբերյալ, լեզվաբաններն ու հանրությունը շարունակում են քննարկել, թե արդյոք «Բրազիլիա»-ի «Բրազիլ» դարձնելը պարզապես արդիականացու՞մ է, թե՞ լեզվական ավանդույթի խախտում։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի