Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 15:25 24-03-2025

Չեմ կարծում Ֆուտբոլի ֆեդերացիան ինչ-որ բանի կհասնի այս նախագահի հետ․ հարցում

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան- Հայաստան պատասխան խաղից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով հանրությունից և խոստանալով, որ երեք ամիս անց Հայաստանի ֆուստբոլի հավաքականը կներկայանա այլ մակարդակով։

«Մենք ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար: Մենք պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, լուծել ներքին խնդիրները և հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի սեպտեմբերին՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, հանդես գանք լավ պատրաստված և մարտունակ թիմով»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոստացել է, որ 3 ամիս հետո այլ հավաքական ենք ունենալու։ Հավատու՞մ եք նրան»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հավատում, քանի որ միշտ տրվել են խոստումներ, սակայն չեն իրականացել։

«Չեմ հավատում, որովհետև մեր հայերը լավ չեն աշխատում իրենց վրա, չեն պարապում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչնչի չի հավատում։
«ֆուտբոլը վերացել ա մեր մոտից, ոչ մի բանի էլ չենք հավատում»,- նշեց նա։

«Ընդհանրապես ոչ։ Ինձ չի թվում, որ մեր ֆեդերացիան ինչ-որ բաների կարա հասնի ֆուտբոլում նոր մարզչի հետ»,- պատասխանեց մի երիտասարդ։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ միայն խոստումներ են տալիս, բայց երբեք չեն կատարում։
«Չեմ հավատում, որովհետև միշտ խոստումները լինում են ու չեն անում, ինչ ասում են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան