Ներքին 1 տարի առաջ - 13:06 24-03-2025

Ինչո՞ւ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում պարտությամբ

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։

Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ ևս վերհանեց մեր կոլեկտիվ հոգեբանությանը բնորոշ զարմանալի հատկանիշը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես էքզիստենցիալ պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել և ստվերել ժամանակի իրական մարտահրավերները: Մենք մեր ընկալումներով և արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ կուլիսներում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհություն։

Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային ասպեկտները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծած «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ:

Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:

Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։

Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:

Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։

Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն»։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն