Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 23-03-2025

2020-ին ավելի ինքնիշխան էինք. երբեք սենց վատ վիճակում չենք եղել. հարցում

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը 7 տարի վարչապետ է և իր կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։

«Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը»,- հայտարարել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` հիմա ավելի անկա՞խ ու ինքնիշխա՞ն ենք, քան 2020-ին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ երբեք ինքնիշխան չենք եղել։ Որոշ քաղաքացիների կարծիքով էլ` 2020-ին ավելի ինքնիշխան ենք եղել։ «Հիմա ահավոր վիճակում ենք, երբեք սենց չենք եղել ու շատ վախենում եմ, որ կշարունակվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի կարծիքով էլ` ծանր հարց է, որի մասին խոսելը բարդ է։ «Բայց ե՞րբ ենք անկախ եղել»,- ասաց նա։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ երբեք ինքնիշխան չենք եղել։ «Մենք երբեք ինքնիշխան չենք եղել ու չենք էլ լինի»,- նշեց նա։ «Տարբերություն չկա, նույն վիճակն է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ 2020-ին ավելի լավ էր։ «Ինչ-որ տեղ կարող եմ ասել, որ ինքնիշխան ենք, բայց 2020-ին ավելի լավ վիճակ էր»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել