Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:58 21-03-2025

Վանեցյանի հայցն ընդդեմ Փաշինյանի․ ինչպես 44-օրյա պատերազմը փոխեց դատավարության ընթացքը

2021 թվականի հունվարի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Լ. Սարգսյանի նախագահությամբ, կարճեց Արթուր Վանեցյանի հայցը Նիկոլ Փաշինյանի դեմ:

Վանեցյանն իր պահանջում պահանջում էր հրապարակայնորեն հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը։ Գործի պատմությունը սկսվում է 2020 թվականի հունիսի 4-ին, երբ Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի:

Հայցում նշվում էր, որ Փաշինյանի և Գևորգյանի կողմից արված հայտարարությունները զրպարտություն են պարունակում, ինչի համար պահանջվում էր հրապարակային հերքում և 2 միլիոն դրամի փոխհատուցում: Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Վանեցյանի ներկայացուցիչները դատարանին ներկայացրին դիմում, որով հրաժարվեցին հայցից՝ հիմնավորելով դա Հայաստանի քաղաքական իրավիճակով։

Ըստ դիմումի, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով Հայաստանը պարտություն կրեց 44-օրյա պատերազմում, վերացրել էր նրա՝ «պատվի և արժանապատվության» վերաբերյալ հայցադիմում ներկայացնելու իրավական և բարոյական հիմքերը։

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որոշեց կարճել գործի վարույթը, քանի որ հայցվորը հրաժարվել էր իր պահանջներից։ Բացի այդ, դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվեց հայցվորի վրա՝ համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի։

Այս գործի կարճումը քաղաքական դաշտում տարբեր արձագանքների առիթ դարձավ։ Որոշ վերլուծաբաններ այն գնահատեցին որպես Վանեցյանի՝ իր հետագա քաղաքական ծրագրերին համահունչ որոշում, իսկ մյուսները դա դիտարկեցին որպես իրավական գործընթացում պարտություն։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում