Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ, Կոբախիձեն Երևանում է, խաղաղություն չեն մուրում․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:48 20-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում է։ Նրան կառավարության շենքում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյան-Կոբախիձե հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների այսօր կայանալիք հանդիպմանը:

Լաս Վեգասի դատարանը մերժել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը. նա կմնա անազատության մեջ: Այս մասին «Ազատության»-ը հայտնել է նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասել է, որ միանշանակ բողոքարկելու են դատավորի որոշումը, իսկ այժմ ծանոթանում են որոշման հիմնավորմանը: Փաստաբանը նաև նշեց, որ այս դատական ակտը կապ չունի Վարդան Ղուկասյանի արտահանձնման հետ։ Տվյալ գործով դատական լսումները շարունակվում են։ Հիշեցնենք, որ Լաս Վեգասի դատարանը նախօրեին քննել էր շուրջ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Կառավարությունն այսօր ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի մասին» որոշում: Արդյունքում, ըստ Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության, Հայաստանը կունենա ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդ, ով կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, որը կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը, նշված է հաղորդագրությունում։

Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին կանչել են Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին։ Այդ մասին Մխիթարյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել քննիչի հետ խոսակցության ձայնագրությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննիչը հայտնում է, որ 2024թ.-ի մայիսին պարեկներն ակտ են կայացել, համաձայն որի՝ Մխիթարյանն առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա է վարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում դադարեցրել է իր քարոզարշավը և գալիս է Երևան՝ հարցաքննության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ