Ներքին 1 տարի առաջ - 14:46 20-03-2025

Մենք խաղաղություն չենք մուրում, այլ խաղաղություն ենք ուզում․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համար Ադրբեջանի սադրիչ հայտարարությունները նորություն չեն։

«Միշտ էլ, երբ իրենց պետք է եղել, ապատեղեկատվություն տարածել են։ Հիմա էլ անում են, որպեսզի լարվածության օջախ պահեն Հայաստանում և դա իրենց հաջողվում է, քանի որ հիմա մենք դա ենք քննարկում։ Բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանին ամենաբարձր մակարդակով ասվել է, որ կրակոցները, որոնց մասին խոսում են, գոյություն չունեն.«Մենք հետևում ենք սահմանային իրավիճակին։ Զինված ուժերն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են գործողությունների պլան, որը, ըստ անհրաժեշտության, կկիրառեն։ Ադրբեջանը միշտ նախապայմաններ քաշելու է, սակայն ինքը հայտարարեց, որ պայմանագրի հետ կապված այլևս խնդիրներ չի տեսնում։ Սակայն, դա ժամանակավոր արձագանք էր, քանի որ Փաշինյանը դրան արձագանքեց ասելով՝ որ ինքը պատրաստ է ստորագրել, արդյո՞ք Ադրբեջանի նախագահը դրան պատրաստ է։ Տարբեր միջազգային դերակատարներ էլ դա ողջունեցին»։

Դիտարկմանը՝ տարբեր քաղաքական գործիչներ Փաշինյանին մեղադրեցին «խաղաղություն մուրալու» մեջ՝ Քոչարյանը արձագանքեց.««Մուրալ»-ը շատ վատ բառ է, դրանով մեր դիմադրողականությանը վնասում եք։ Իրենք էլ ժամանակին համբերատար, գլուխները կախ ժամանակը ճիշտ օգտագործեցին և կառուցեցին այն համակարգը, որով լուծեցին իրենց առջև դրված խնդիրները։ Մենք, ի տարբերություն իրենց, 1994 թվականի հրադադարից հետո, ունենալով առավելություն, հրադադարի հնարավորություն, մեր հաղթանակները ստորադասեցինք անձնական խնդիրներին և կորցրեցինք մեր կարողությունների մի զգալի մասը։ Դա արձանագրվեց պատերազմի ելքով։ Իրականում մենք խաղաղություն չենք մուրում, այլ խաղաղություն ուզում ենք։ Խաղաղությունը պետք է նաև Ադրբեջանին, մեր հարևան բոլոր երկրներին։ Կռիվ անելը հեշտ է, խաղաղության հասնելն է դժվար»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ