Ուղիղ եթեր

Վարդան Ղուկասյանը չի վախենում, Արցախյան շարժման տարեդարձը, հայ-թուրքական հանդիպում. Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 20-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 20-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր փետրվարի 20-ն է՝ Արցախյան շարժման 37-րդ տարեդարձը, որը արդեն 2-րդ տարին է՝ նշում ենք հայկական 2-րդ հանրապետության սահմաններից դուրս։ Օրվա խորհրդով հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։ «ԼՂԻՄ հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի և բռնությունների քաղաքականությունը, որը 35 տարուց ավել դարձավ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը: Դրա բարձրակետը 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցավոք, աշխարհի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքով բռնազավթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ պատմական ու ազգային այս մեծ ողբերգության արդյունքում 150 հազար արցախցիներ ստիպված էին տեղահանվել իրենց բնակավայրերից և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենիք վերադառնալու փափագով և ազգային արժանապատվությունը վերականգնելու հույով ու վճռականությամբ:

Oragir.News-ն այսօր հայտնել էր, որ ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով մտադիր է մասնակցել համայնքի ղեկավարի առաջիկա ընտրություններին։ Ավելի ուշ մեր հրապարկած տեղեկությունը հաստատեցին Ղուկասյանի գրասենյակից՝ հայտնելով, որ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել: Նա գլխի հատվածում քերծվածքներ ուներ, մյուս քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Վարդան Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ իրենց գցել են գետնին, «քարշ են տվել», ապա հայտարարեց՝ ինքը վախեցողը չէ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։

«Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի կողմից միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությանը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ ուշադրություն հրավիրել»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Միջազգային հանրությունը կարող է և պետք է հրատապ քայլեր գործադրի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Այս պարագայում լռությունը նույնքան դատապարտելի է, որքան հանցագործությունը»,- գրել է Թանդիլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
22:11 Ալեն Սիմոնյանը հաստատում է, որ այսօրվա պայթյունի վայրում կառուցվող շենքում իր անունն են տվել
22:47 Ադրբեջանցի լրագրողին Բաքվի բանտում ոստիկանները սպառնացել են, եթե չտրամադրի հեռախոսի գաղտնաբառերը
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
12:35 Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, մարդասպաններ․ Արման Բաբաջանյանի ակցիան
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
23:52 Սահմանազատումը մեր մարզով էլ կանցնի, և ադրբեջանական զորքերը հետ կգնան. Գեղարքունիքի մարզպետ
23:46 Երկրի հեծանվորդուհին լավ գիտի՝ երբ, ինչ, ում և ինչու է ասում. Տիգրան Քոչարյան
08:10 ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել․ ում է հրավիրել․ Հրապարակ