Ե՞րբ ու որտե՞ղ կստորագրվի համաձայնագիրը, Փաշինյանը վախենո՞ւմ է 
copy image url

Ե՞րբ ու որտե՞ղ կստորագրվի համաձայնագիրը, Փաշինյանը վախենո՞ւմ է 

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:00 20-03-2025
Մարտի 13-ից հետո ամենաշատ հնչող հարցերը հետևյալն են՝ ե՞րբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը և որտե՞ղ։

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը սկզբում եռակողմ տրամաբանության մեջ էր։ Միջնորդ երաշխավորը Մոսկվան էր։ Հետագայում բանակցային հանդիպումներ տեղի ունեցան Բրյուսելում, Վաշինգտոնում, Փարիզում։ Այնուհետև Մոսկվայի ճնշման տակ և բազմաթիվ հայ պատանդների ազատելու գնով պայմանավորվածություն ձեռք բերվեց գործընթացը շարունակել՝ առանց միջնորդների։

Սակայն համաձայնագրի միջազգային երաշխավորի հարցը դուրս չի եկել օրակարգից։ Ոչ ոք չի կասկածում, որ պայմանագրի ստորագրումից հետո ՌԴ-ն կորցնելու է տարածաշրջանային իներցիոն ազդեցությունը։ Հետևաբար՝ նա ջանք է գործադրում, որ այն ստորագրվի Մոսկվայում, որպեսզի դուրս չմղվի Հարավային Կովկասից։ Ենթադրելի է նաև, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերին հաճախակի տարածվող ապատեղեկատվությունը սահմանային լարվածության վերաբերյալ կազմակերպվում է Մոսկվայի կողմից։ Այն պարունակում է ակնարկ, որ կա՛մ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Մոսկվայում, կա՛մ խաղաղություն չի լինի։

Չի բացառվում, որ համաձայնություն ձեռք չբերվի երաշխավորի հարցում; Այս դեպքում ստորագրմանը կարող են ներկա գտնվել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ԱԳ նախարարները և ԵՄ ներկայացուցիչը։ Այդպես մեկ անգամ եղել է հայ-թուրքական պայմանագրի նախաստորագրման ժամանակ Ցյուրիխում։ Սակայն ներկայում ուկրաինական պատերազմը փոխել է աշխարհը, և հնարավոր է, որ Մոսկվայի ներկայության վրա վետո դրվի։ Այս չերևացող մրցակցությունը պայմանագրի ստորագրման ձգձգման պատճառներից մեկն է։ Ձգձգում է նաև Ադրբեջանը։ Բաքվի պաշտոնական խոսափողները ՀՀ սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջները բաց ներառում են որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։

Այսպիսով՝ թվում է, թե տարածաշրջանային խաղաղության ջատագովերի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Հարավ-Հյուսիս ճանապարհի շահառուների դիրքորոշումներն այս առումով համընկնում են։ Հակառակ ճամբարում Մոսկվան է և Բաքուն։ Տակավին հայտնի չէ, թե խաղաղություն չուզողներն ինչքան կդիմադրեն։ Եթե Մոսկվան Վաշինգտոնի հետ համաձայնության գա համաձայնագրի ստորագրման երաշխավորի կամ ներկաների հարցում, ապա դիմադրությունը կարճ կտևի։

Ասեկոսե է շրջանառվում, թե Թրամփ-Պուտին պայմանավորվածությունն արդեն կա այս հարցում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։ Այս մասին մարտի 19-ին ֆեյսբուքի իր էջում հայերեն ու անգլերեն գրել է Նիկոլ Փաշինյանը, հավանաբար՝ այն բանից հետո, երբ տեղեկացվել է, ամերիկա-ռուսական պայմանավորվածության մասին։ Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացում Ալիևը նույնպիսի գրառում կամ հայտարարություն անի, ապա ենթադրելի է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, ստիպում ստորագրել համաձայնագիրը, որից հետո սպասված խաղաղությունը կնքված իրականություն կդառնա մոտ ապագայում։

Կա նաև հոռետեսական վարկած։ Եթե վաղվանից սահմանային լարվածության մասին ապատեղեկատվական գրոհն ավելի սաստկանա, ու Բաքուն հորինի, թե կրակոցների արդյունքում արյուն է հոսել, ապա Թրամփ-Պուտին համաձայնությունը ոչ թե խաղաղության համաձայնագրի մասին է եղել, այլ Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական նոր ագրեսիան լեգիտիմությամբ օժտելու։ Այս վախերով է պայմանավորված Փաշինյանի մարտի 19-ի հայերեն, անգլերեն մեկ այլ գրառումը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։

Կարճ ասած՝ եթե առաջիկա օրերին շարունակվեն ապատեղեկատվություններն ու հորինվեն արյունոտ պատկերներ ՀՀ-ի կողմից սահմանային կրակոցների մասին, նշանակում է՝ նոր հակահայկական ագրեսիան լեգիտիմություն է ստացել Թրամփ-Պուտին զրույցի ժամանակ։ Իսկ եթե խաղաղության համաձայնագրի երաշխավորի հարցն է լուծվել համաշխարհային մակարդակով, ապա սահմանային կրակոցների մասին ապատեղեկատվությունները կդադարեն ու մի քանի օրից կհայտարարվի համաձայնագրի ստորագրման վայրի, ժամի, միջնորդների ու ներկաների մասին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
15:47 Խաղաղության պայմանագրի էժանագին խոստումներով հանձնեցին ՀՀ տարածքները․ Սամվել Կարապետյանի ուղերձը
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
16:27 Իրանը առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներ