Ներքին 1 տարի առաջ - 22:37 19-03-2025

«Հին գազելնե՞րն եք ուզում». ձախողված բոյկոտի հետքերով

Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտը թանկացել է, որի դեմ Երևանի ավագանու 2 ընդդիմադիր ուժերը բոյկոտ սկսեցին։ Եվ չնայած նրան, որ տրանսպորտի դեմ թանկացման բոյկոտը սկզբնական լայն թափ ստացավ, սակայն որքան էլ ավագանու ընդդիմադիր ուժերը հերքում են, այնուամենայնիվ բոյկոտը ձախողվել է։

Ինչու՞ ձախողվեց բոյկոտը հիմա և հաջողության հասավ 2013-ին, երբ գործող իշխանությունն ընդդիմություն էր ու պայքարում էր տրանսպորտի դեմ։ Ներկայումս այս իշխանության գլխավոր պատճառաբանությունն այն է, որ հին գազելները փոխարինվել են նոր ավտոբուսներով։

Այո՛, դրանք փոխարինվել են, սակայն դրանից տրանսպորտի հետ կապված խնդիրները չեն պակասել, ավտոբուսներում մարդիկ շարունակում են սեղմված երթևեկել, նույնիսկ հանգիստ կանգնելն է երբեմն անհնար։

Բոյկոտի ձախողման պատճառներից մեկն այն էր, որ նախաձեռնողները գուցե կարծում էին, թե միայն հանրային վրդովմունքը բավարար շարժիչ ուժ է որևէ արդյունքի հասնելու համար, ու միայն բոյկոտ հայտարարելը հերիք է։

Ամենօրյա աշխատանքի ոչ ոք պատրաստ չէ։ Կամ գուցե այս նախաձեռնության ետևում կանգնած մարդկանց ներգրավվածությունն էր ոչ բավարար։ Այնուամենայնիվ հստակ է մեկ բան, քաղաքային իշխանությունը կարողացավ առաջ տանել գազել-ավտոբուս քարոզչական թեզը և այս հարթության մեջ հաղթող դուրս եկավ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող հանրությանը։

Արդյունքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված ցանկացած քննադատության պատասխանը «հին գազելնե՞րն եք ուզում» արտահայտությունն է։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի